ՍԵՎԱԲԵՐԴԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ

Մայիսի 9-ը եռատոն է

Սևաբերդի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ  միջոցառում` նվիրված Մեծ հայրենական պատերազմում հաղթանակին, Շուշիի ազատագրմանը և Արցախի բանակի ստեղծմանը: Երեխաները  դպրոցից ծաղիկներով երթ կազմակերպեցին դեպի  հայրենական պատերազմի հերոսներին նվիրված հուշարձան:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 102-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Ապրիլի 26-ին Սևաբերդի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ հայոց ցեղասպանության 102_րդ տարելիցին նվիրված միջոցառում: Միջոցառմանը ներկայացված էր Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը: